Գյուղատնտեսական դաշինքը (Դաշինք) հիմնադրվել է 2011 թվականին` որպես շահագրգիռ կազմակերպթյունների կողմից կամավորության սկզբունքով ձևավորված ազգային բաց հարթակ, որը նպատակ ունի գյուղատնտեսության ոլորտում ձևավորել համատեղ գործընկերություն, հանդես գալ նախաձեռնություներով և աշխատանք իրականացնել գյուղատնտեսության ոլորտում: Դաշինքը միավորում է գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող 20 միջազգային և տեղական կազմակերպություններ:
Դաշինքի անդամ կազմակերպությունները, 2011 թ.-ին ստորագրելով փոխըմբռնման հուշագիր, համաձայնության եկան հետևյալի շուրջ՝
Գտնել գործուն մեխանիզմներ և համատեղել գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրների լուծմանն ուղղված մարդկային ու ֆինանսական ռեսուրսները:
Կազմակերպել համատեղ լոբբինգ և շահերի պաշտպանություն երկրի գյուղատնտեսական քաղաքականության մշակման գործում:
Իրականացնել տեղեկատվության և փորձի փոխանակում:
Այս տարիների ընթացքում Դաշինքն աշխատել է բարելավել ոլորտում առկա մի շարք խնդիրներ, աշխատանք կատարելով մասնավորապես հետևյալ ուղղություններում`գյուղատնտեսական վարկերի հասանելիություն, գյուղկոոպերատիվներին ուղղված օրենսդրական փոփոխթյուններ, գյուղատնտեսական ապահովագրության ներդրման անհրաժեշտություն, պարենային անվտանգություն, գյուղատնտեսության ոլորտին վերաբերող ծրագրերի և նախագծերի գենդերային ուղղորդում, պարենային անվտագության հարցեր: Համատեղ քննարկումները և շահերի պաշտպանությանն ուղղված աշխատանքները բավարար հիմք և հնարավորություն ստեղծեցին ՀՀ Գյուղի և գյուղատնտեսության 2016-2026 թթ. կայուն զարգացման ռազմավարության լրամշակման համար:
Համագործակություն գյուղատնտեսության նախարարության հետ.
2013 թ.-ին Գյուղատնտեսության նախարարության և Գյուղատնտեսական դաշինքի միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է համագործակցության շրջանակ ապահովել և համատեղ քայլեր ձեռնարկել՝ ուղղված գյուղատնտեսական ոլորտում առկա խնդիրների լուծմանը:
Տեսլականը
Զարգացած գյուղատնտեսություն ունեցող Հայաստան, որտեղ ապահովված է պարենային անվտանգությունը և բարելավված է (որակյալ սննունդ) սնուցումը Հայաստանի բնակչության համար և իրականացվում են Կայուն Զարգացման Նպատակները:
Առաքելությունը
Գյուղատնտեսական դաշինքը նպաստում է Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի զարգացման համար նպաստավոր միջավայրի ստեղծմանը` համատեղ նախաձեռնությունների միջոցով, ինչպիսիք են ծրագրերի, հետազոտությունների իրականացում, քարոզչություն և լոբբինգ, կրթություն, փորձի փոխանակում՝ նախաձեռնությունների կենտրոնում ունենալով փոքր ֆերմերներին:
Գյուղատնտեսական կրթություն
Գյուղատնտեսական վարկեր
Գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացում
Ագրարային քաղաքականությունների գենդերային ուղղորդում
Պարենային անվտանգություն
Ագրարային քաղաքականությունների մշակման մոնիթորինգ և գնահատում
Գյուղատնտեսական ապահովագրություն