Գյուղատնտեսական Դաշինք

«ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍՊԸ

member logo

«ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍՊԸ-ն հիմնադրվել է 1996 թվականին՝ «Նաիրի-96» ՍՊԸ անվանմամբ: Ընկերությունն ապահովագրական գործունեություն սկսել է իրականացնել 1997 թվականից` ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարության կողմից ստանալով «Ոչ կյանքի ապահովագրության» ԱՊՈ 0009 լիցենզիան:

2008 թվականին Ընկերությունն անվանափոխվել է «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍՊԸ-ի և վերալիցենզավորվել` ստանալով ԱՊՈ 0006 (0009) լիցենզիան:

 

Ընկերությունն իրականացնում է ապահովագրություն ոչ կյանքի ապահովագրության 10 դասերով:

Ընկերությունն ունի գրանցված մասնաճյուղ Վանաձոր քաղաքում, իսկ գործակալական ցանցի միջոցով ապահովագրական ծառայությունները հասանելի են ողջ երկրի տարածքում:

 

Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 1 790 000 000 ՀՀ դրամ:

Հասցե: ՀՀ, ք. Երևան Վ. Սարգսյան 10, տարածք 110 «Պիացցա Գռանդե» Բիզնես Կենտրոն

Հեռ.: +374 60 50 00 60

Ֆաքս: +374 10 54 35 94

Էլ․հասցե: nairi@nairi-insurance.am

Կայք: https://www.nairi-insurance.am/