Գյուղատնտեսական Դաշինք

ՇԵՆ ԲՀԿ

member logo

Շեն ԲՀԿ-ն հիմնադրվել է 1988թ-ին՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մի խումբ դասախոսների և ուսանողների կողմից լուծելու համար Հայաստանի առջև ծառացած մարդասիրական որոշ հրատապ խնդիրներ: Այդ ժամանակից ի վեր Շենը, որպես հասարակական կազմակերպություն, մասնակցել է ավելի քան 350 գյուղական համայնքներում զարգացման նպատակով իրականացված աշխատանքներին:

Շեն ԲՀԿ-ն խթանում է հեռավոր, խոցելի գյուղական համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը և հզորացմանը՝ ակտիվորեն ներգրավելով համայնքի անդամներին: Շենը ձգտում է համայնքները գրավիչ դարձնել կյանքի և աշխատանքի համար հետևյալ քայլերի միջոցով.

·         Նոր գիտելիքների և հմտությունների փոխանցում,

·         Նոր աշխատատեղերի խթանում,

·         Համայնքային ենթակառուցվածքների բարելավում և

·         Համայնքային կազմակերպությունների հզորացում:

Շեն ԲՀԿ-ի տեսլականն է վստահելի գործընկեր դառնալ խոցելի գյուղական համայնքների համար՝ սատարելով կյանքը բարելավելու նրանց ձգտմանը:

Հասցե: ՀՀ, Երևան 0001, Նալբանդյան 110

Հեռ.: +374(10)567031, +374(60)499010

Էլ․հասցե: info@shen.am

Կայք: http://www.shen.am/