Գյուղատնտեսական Դաշինք

Վորլդ Վիժն Հայաստան

member logo

Վորլդ Վիժնը Հայաստան է եկել 1988 թ.-ի ավերիչ երկրաշարժից հետո, բնական աղետից տուժածներին շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք բժշկական սարքավորումներ և առաջին անհրաժեշտության պարագաներ տրամադրելով։ Հետագա տարիներին Վորլդ Վիժնի ծրագրերը փոխակերպվել են: 2000թ.-ին Վորլդ Վիժնը Գյումրիում մեկնարկեց «Երեխաների հովանավորության» ծրագիրը՝ սկիզբ դնելով համայնքների երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրերին։ Վորլդ Վիժնը աշխատում է Հայաստանի 6 մարզերում և մայրաքաղաք Երևանում, ծառայություններ մատուցելով 200-ից ավելի համայնքների համար՝ հզորացնելով նրանց ստեղծել կայուն ապագա հատկապես երեխաների կյանքում: Տարածքային ծրագրերը գործում են Ալավերդիում, Ապարանում, Գավառում, Գյումրիում, Կապանում, Իջևանում, Նոյեմբերյանում, Ճամբարակում, Ամասիայում, Սիսիանում, Ստեփանավանում, Թալինում, Վարդենիսում և Երևանում:

Հասցե: Ռոմանոս Մելիքյան 1, Երևան 0065, Հայաստան

Հեռ.: +374-60-491010

Էլ․հասցե: armo_reception@wvi.org