Գյուղատնտեսական Դաշինք

<<Դաշինքի կարողությունների զարգացման>> ծրագիր

Տեղադրվել է 09 Սպտ 2019

<<Գյուղատնտեսական դաշինքի կարողությունների զարգացման>> ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի Գյուղատնտեսական դաշինքի կարողությունների զարգացմանը և հզորացմանը՝ որպես առանձնահատուկ նպատակ ունենալով Դաշինքի ֆինանսական կայունությանը և արդյունավետ կառավարմանը նպաստող կարողությունների զարգացումը՝ միջազգային կապերի ստեղծման և լավագույն փորձի ներդրման միջոցով:

Ծրագիրն իրականացվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում՝ Գյուղատնտեսական դաշինքի անդամ 7 կազմակերպությունների միջոցով:

Ծրագրի հիմնական գործողություններն են.

  • Դաշինքի կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացների իրականացում միջազգային փորձագետի կողմից
  • Դաշինքի ռազմավարական զարգացման պլանի մշակում
  • Միջազգային փորձի ուսումնասիրության նպատակով արտագնա ուսումնական/ճանաչողական այցելություն ԵՄ անդամ երկիր
  • Դաշինքի նոր երկլեզու կայքի ստեղծում

Որպես արդյունք.

  • Դաշինքը կհարստացնի իր գիտելիքները՝ ուղղված ֆինանսական միջոցների հայթայթմանը և արդյունավետ կառավարմանը
  • Դաշինքի կողմից համատեղ կմշակվի ծրագրի առաջարկ
  • Դաշինքի և միջազգային փորձագետի կողմից կմշակվի Դաշինքի ռազմավարական զարգացման պլանը
  • Միջազգային այցելության արդյուքնում կմշակվի Դաշինքի զարգացմանն ուղղված առաջարկների փաթեթ
  • Կգործարկվի Դաշինքի կայքը
  • Ճանաչողական- ուսումնական այցի շնորհիվ Դաշինքը ձեռք կբերի միջազգային հարթակներում գործունեություն ծավալող կոալիցիոն գործընկեր/կազմակերպություններ:

__________________

Եվրոպական Միության ֆինանսավորմամբ գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ:

Տևողությունը՝

01.02.2019- 30.06.2019

Ծրագրի ընդհանուր բյուջեն՝

8,500,000 ՀՀԴ

ԵՄ-ի ներդրումը՝

7,650,000 ՀՀԴ

Վայրը՝

Հայաստան

Իրականացնող կազմակերպություններ

«ՕքսԵՋեն» հիմնադրամ, Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն, ՎԻՍՏԱԱ Փորձագիտական կենտրոն խորհրդատվական  ՀԿ, «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամ,  ՇԵՆ բարեգործական հասարակական կազմակերպություն, ՊրոՄեդիա_ Գենդեր ՀԿ, «Իրազեկ» համայնքների զարգացմանն աջակցող ՀԿ

post image

Կառուցում ենք ապագա, որտեղ մարդիկ ապրում են ներդաշնակ բնության հետ: